Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Երկիրը, բառի ամենաիսկական իմաստով, փլատակների է վերածվել

Երկիրը, բառի ամենաիսկական իմաստով, փլատակների է վերածվել
16.05.2024 | 12:22

Իսկապես, չափազանց կարևոր է, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո։ Քանզի նրանից հետո երկրի ավերակների վրա պետք է կառուցել, լուռ ու անձայն կառուցել պետականություն։

Ըստ էության, անհրաժեշտությունները շատ են, բայց թվենք մի քանիսը:

1. Հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի հաստատում և համազգային նպատակների սահմանում:

2. Սփյուռքի և Հայաստանի միջև դոկտրինալ հարաբերությունների հաստատում, որի ֆունդամենտալ նպատակը հայկական «փափուկ ուժի» տարածումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում:

3. Հայաստանում սոցիալական արդարության հաստատում, որը նաև նախկինում կապիտալի անարդար բաժանման արդյունքում առաջացած անարդարության մթնոլորտը պետք է ցրի:

4. Դոկտրինալ արտաքին հարաբերություններ, որոնց հենքը պրոակտիվ և ռիթմիկ դիվանագիտությունը պետք է լինի, հիմնված Հայաստանի և հայ ժողովրդի իղձերի վրա` կենսատարածքի սահմանմամբ և պայքարի որակական նոր ռազմավարության մշակմամբ:

5. Բանակաշինության մեջ ռազմական դոկտրինի փոփոխությունը պետք է հիմնված լինի կանխարգելիչ ռազմական հայեցակարգի վրա, որը պայմանավորված է Հայաստանի ռազմավարական խորության բացակայությամբ:

6. Անվտանգության համակարգի շինարարության մեջ պետք է ելակետ ընդունել ցանցային անվտանգության համակարգը, որը ենթադրում է հարձակողական բջիջների ձևավորումը ՀՀ աշխարհագրական տարածքից դուրս։ Միաժամանակ հոգևոր, մշակութային, էներգետիկ, տնտեսական, կրթական և այլ անվտանգության ապահովման նպատակով նոր Ազգային aնվտանգության հայեցակարգը պետք է հստակ սահմանի առաջնահերթությունները:

7. Քաղաքական համակարգի էական փոփոխություն, որը պետք է ենթադրի նաև կուսակցական համակարգի փիլիսոփայության փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ-ում գործող կուսակցությունների թիվը երկու փուլերի ընթացքում պետք է կրճատվի մինչև արդյունավետ գործունեության քանակը:

8. Ընդդիմությունը պետք է դառնա էական և ինստիտուցիոնալ գործոն, որպես իրական հակակշիռ գործող իշխանությանը՝ վերահսկիչ որոշակի դերակատարություն ստանալով:

9. Էլեկտորալ ժողովրդավարության հաստատում և ամրապնդում, ինչի արդյունքում երկրում նաև արդարության մթնոլորտ կսկսի արմատավորվել:

10. Արդյունաբերության փիլիսոփայության էական փոփոխություն դեպի ինքնաբավ տեխնոլոգիական տնտեսության կառուցում, որի առանձնահատուկ բաղադրիչներից է ռազմական արդյունաբերությունը:

Կարելի է այս ցանկը անվերջ շարունակել, որովհետև երկիրը, բառի ամենաիսկական իմաստով, փլատակների է վերածվել, հատկապես՝ պաշտպանական համակարգը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ